Նյու-Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում այսօր` ապրիլի 12-ին բախվել են 2 օդանավեր: ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության տվյալներով, Air France ավիաընկերության A380 օդանավը, որ կատարում էր Նյու Յորք-Փարիզ չվերթը, պատրաստվում էր դուրս գալ թռիչքուղի եւ բախվել է այդ պահին ներքին չվերթներ իրականացնող Comair ընկերության «Բոմբարդյե CRJ-700» մակնիշի  օդանավին:

Առայժմ անհայտ պատճառներով, երկհարկանի A380-ը, որի թեւերի երկարությունը կազմում է 80 մետր, թեւով դիպել է Comair-ի ինքնաթիռին: Վերջինս շրջվել է 90 աստիճանով:

Ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Միջադեպի պահին A380-ում 495 ուղեւոր եւ անձնակազմի 25 անդամ է եղել, իսկ «Բոմբարդիե»-ում` 66 մարդ: