Նոյեմբերի 7-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում բացել են Շինարարների 1-ին նրբանցքի տներից մեկի ննջասենյակի պատուհանն ու գողացել սպասք, համակարգիչ և այլ կենցաղային իրեր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 19-ին, ժամը 20.30-ին, բաժին է հրավիրվել Գյումրի քաղաքի չորս բնակիչ, որոնք խոստովանական բացատրություն են տվել, որ գողությունն իրենք են կատարել:

Գողոնը վերցվել է:

Կատարվում է նախաքննություն: