Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Այս մասին  հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Անդրանիկ Երիցյանը իր վարած Opel մակնիշի 36 GT 700 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Երիցյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Երիցյանը սովորում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի 4-րդ կուրսում։