Իլոն Մասկի Cybertruck կոնցեպտուալ ավտոմեքենայի համար նյույորքյան ինժեներները զրահապատ հետապոկալիպտիկ բունկեր են ստեղծել, հայտնում է «360» հեռուստաալիքը։
Cyberbunker-ը կարելի է տեղակայել նույնիսկ Մարսի վրա։ Զրահապատ ավտոտնակում հեշտությամբ կարելի է սպասել աշխարհի վերջին։ Սարքը հասանելի է պատվերների համար։
Lars Buro ընկերությունը ցույց է տվել Cyberbunke-ի կոնցեպտը։ Դա մի հետապոկալիպտիկ նստավայր է Cybertruck-ի սեփականատերերի համար։ Զրահապատ կիբեռավտոտնակը ստեղծել են հաշվի առնելով ամենադաժան պայմանները։ Ինչպես հաստատում են ստեղծողները, Cyberbunker-ը կարելի է տեղավորել որտեղ ուզում ես։ Եթե ուզում եք՝ Մոսկվայի կամ Լոս Անջելեսի կենտրոնում, ուզում եք՝ Մարսի վրա։
Lars Buro-ի կայքում առայժմ տեղադրված են միայն նախագծի որոշ տարրեր։ Ընդ որում, ընկերությունը իսկապես մտադիր է կառուցել այդպիսի բունկեր՝ մետաղից։
Ինչպես հաստատում են ստեղծողները, Cyberbunker-ի 55 ք/մ-ն կհատկացվի ավտոտնակին։ Դրա մեջ երկու ավտոմեքենայի տեղ կա, եւ ավելի լավ է եթե դրանք Cybertruck լինեն։ Եւս 167 ք/մ կարելի է օգտագործել որպես բնակարան։ Տուն-ավտոտնակը նույն անկյունային ոճով է, ինչ որ Իլոն Մասկի Cybertruck-ը։ Այն ունի անկար տանիք, որն իրենից ներկայացնում է արեւային մարտկոցի մակերեւույթ, ինչպես նաեւ շատ էլեկտրոնիկա, ինչը սովորական զրահապատ արկղը վերածում է «խելացի տան»։




























