Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 08։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 11:24-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Նորամուտ գյուղին հարակից դաշտում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին:
Ժամը 19։28-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Նախնական տվյալներով՝ հրդեհի մակերեսը կազմել է մոտ 70 հա։





























