Ֆիլիպիններում ալկոհոլային թունավորումից տուժածների թիվը հասել է մինչեւ 300-ի, իսկ մահացածների թիվը՝ մինչեւ 11-ի: Այս մասին հայտնում է Philippine Daily Inquirer-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Պարբերականը հստակեցրել է, որ տեղի ունեցածը վերաբերում է ոչ միայն Լագունա նահանգին, այլեւ Կեսոնին:
Երկրի նախագահի մամուլի քարտուղար Սալվադոր Պանելոն հանրությանը կոչ է արել միշտ ստուգել գնած ալկոհոլի որակը, ինչպես նաեւ ցանկացած այլ մթերքի, հատկապես տոների նախաշեմին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիլիպինների Լագունա նահանգում ալկոհոլի վաճառքը ժամանակավորապես դադարեցրել են այն բանից հետո, երբ 9 մարդ մահացել է, եւս 100-ը տուժել՝ թունավորվելով անորակ ոգելիցից:





























