Վրաստանի «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն կոչ է արել վրացական կուսակցությունների առաջնորդներին գալ ընդհանուր հայտարարի: Նա նաեւ ոչ կոռեկտ է համարել ընդդիմության ներկայացուցիչներից մեկի` Իրակլի Օկրուաշվիլու հայտարարությունները:

«Ինձ չի հետաքրքրում, թե իմ մասին ինչ հայտարարություններ է անում Օկրուաշվիլին: Ճիշտն ասած, որեւէ մեկի ոչ կոռեկտ պահվածքը արդեն ինձ չի զարմացնում: Բաց  լավ կլինի, եթե գոնե բոլոր կուսակցությունները համաձայնության գան, եւ լսեն, թե ով` ինչ է ասում»,-հայտարարել է  Նինո Բուրջանաձեն`վրացական «Մեդիանյուզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Իրակլի Օքրուաշվիլին, վրացական «Կվիրիս Պալիտրա» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ  Նինո Բուրջանաձեին մեղադրել է ինտրիգներ հրահրելու մեջ: