Անգլիայի հարավ-արեւելքում գտնվող Էսսեքս կոմսությունից փաստատարը մահացել Է հոգնածությունից՝ բաժանելով Սուրբ Ծննդի տոների առթիվ ուղարկված նամակներն ու նվերները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Daily Star-ի վրա հղումով:

Պարբերականի տեղեկություններով՝ 42-ամյա Փոլ Քրաշը վարորդ էր աշխատում փոստային ընկերությունում: Տոնական օրերին նամակների եւ ծանրոցների քանակն ավելացել է՝ 100-ից հասնելով 240-ի: Այդ ռեժիմով տղամարդը ստիպված է եղել աշխատել մի քանի շաբաթ:

Ծանրաբեռնված օրերից մի օր փոստատարը վերադարձել է գրասենյակ 12 ժամ աշխատելով հետո եւ գանգատվել վատ ինքնազգացողությունից: Մեկ ժամ անց նրա մոտ սրտի նոպա է տեղի ունեցել, եւ նա մահացել է:

«Դա նրա խնդիրն էր: Նա մարդ էր, ով երբեք չէր հրաժարվում ավել աշխատանք կատարելուց»,- հիշում են նրա գործընկերները: