Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում այսօր՝ դեկտեմբերի 24–ին։ Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են MAN մակնիշի 956 AR 61 համարանիշի և Renault Logan մակնիշի 34 MՍ 015 համարանիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Logan-ը, որն այդ պահին հեղուկ գազ լիցքավորելիս է եղել, վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ MAN բեռնատարը կողաշրջվել է։ Մեկ մարդ տղում մահացել է, իսկ 3 մարդ տեղափոխվել են հիվանդանոց՝ 2-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 1-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքածներն ասել են, որ մինչև Logan-ին բեռնատարի բախվելը, MAN-ը հետընթաց կատարելիս բախվել է մեկ այլ՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայի, և MAN-ի վարորդը ավտոմեքենայի մեջ չի եղել ու, և մեքենան ինքնաբերաբար է հետընթաց շարժվել։