Ամփոփվել են ԿԳՄՍ նախարարության հայտարարած ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարը արծարծող լրագրողական մրցույթի արդյունքները։ «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է «Սպուտնիկ Արմենիա» կայքի լրագրող Նելլի Դանիելյանը, երկրորդ տեղում Yerkir.am կայքի լրագրող Թագուհի Մելքոնյանն է (ներկայումս NEWS.am կայքի լրագրող), երրորդ մրցանակակիրը՝ «Մեդիամաքս» կայքի լրագրող Լուսին Մկրտչյանը։
Մրցույթին ներկայացվել են 2019 թվականին թրաֆիքինգի թեմաներն արծարծող հրապարակումները։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից անցկացվող մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը, ինչպես նաև այն լրագրողներին, որոնք իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկային թրաֆիքինգի երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը՝ նպաստելով թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը:
Ներկայացված աշխատանքները գնահատել է մասնագիտական ժյուրին, որը կազմված է եղել թրաֆիքինգի հարցերով փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից:





























