Երեքշաբթի Լեյքլենդ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) անհայտ անձը բնակելի տանը սպանել է երկու մարդու եւ ինքնասպան եղել։ Այս մասին տեղեկացրել է տեղական WUFT հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանության ներկայացուցիչներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Տանը 10 տարեկանից փոքր չորս երեխա է եղել։ Նրանք չեն տուժել։ Զոհվածների ինքնության մասին չի տեղեկացվում։ Կատարվածի մասին այլ տեղեկություն առայժմ չկա։



























