ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ընդունելություն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետների (հոգեբան) թափուր 2 պաշտոնները զբաղեցնելու համար։

ՔԿԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերոնշյալ պաշտոնները զբաղեցնելու համար անհրաժեշտ է հոգեբանություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն եւ համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ։ Աշխատավարձը (ամսական միանվագ դրամական պարգեւատրումով) կազմում է 206.210 ՀՀ դրամ։ 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին՝ ք. Երեւան, Արշակունյաց 63, հեռ. 060 37 37 55, կամ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Չոբանքարա, հեռ. 060 47 22 24, (0231) 4 22 24։