Պաշտպանական ոլորտում հայ-վրացական համագործակցությանն առընչվող հարցեր են քննարկել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու  Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեյրան Օհանյանը շնորհավորել է Թենգիզ Շարմանաշվիլիին դիվանագիտական նոր առաքելության կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնում նրա նշանակումը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական ռազմական համագործակցության զարգացման համար:

Կարեւորելով Վրաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումը` պաշտպանության նախարարը նշել է, որ այն կարող է նպաստել տարածաշրջանի կայունությանը եւ անվտանգության ամրապնդմանը: