Ֆրանսիացի փրկարարները եւ ոստիկանները Ռոանում (Լուարա դեպարտամենտ) դիտման անիվից 140 մարդու են տարհանել քաղաքում էլեկտրականության զանգվածային անջատման պատճառով, հայտնում է Le Progrès-ը:

«Բոլոր լույսերը մարեցին, մենք սկզբում որոշեցինք, որ դա շոուի մաս է, բայց հետո անհանգստացանք»,- պարբերականին ասել է ատրակցիոնի այցելուներից մեկը, որը ընկերների հետ խցի մեջ է եղել:

Տեղական ժամանակով 19:00-ին մթության մեջ են խորասուզվել մի քանի կենտրոնական շրջաններ, էլեկտրաէներգիայի մատակարարումը հաջողվել է վերականգնել միայն 15 րոպե անց: Այս ընթացքում դեպքի վայր ժամանած փրկրարները եւ ոստիկանները սկսել են քաղաքացիների տարհանում դիտման անիվից, որը, չնայած շարժիչի անջատվելուն, շարունակել է որոշ ժամանակ իներցիայով պտտվել:

Երբ քաղքապետարանի առջեւ լույսերը կրկին միացել են, փրկրարաները շարունակել են մարդկանց օգնել իջնել գետնի վրա: Ատրակցիոնի տերը որոշել է ռիսկի չդիմել, եւ երբ վերջին խցիկները դատարկվել են, անիվը կանգնեցրել է մինչեւ ուրբաթ: Նրա խոսքով՝ եթե էլեկտրականության մատակարարունը չվերականգնվեր, այցելուների տարհանումը կտվեր ընդհանուր մոտ 2 ժամ:

Էլեկտրականության նման զանգվածային անջատման պատճառը չի հաղորդվում: Վթարների մասին տեղեկություններ չեն ստացվել նաեւ էլեկտրացանցերի օպերատորներից: