Լիբիայի բռնապետ, հրամանատար Մուամար Քադաֆին խոսել է այն պայմանների մասին, որոնց կատարման դեպքում պատրաստ է հրաժարական տալ։
Պահանջները ներկայացվել են ապստամբներին, հայտնում են արաբական լրատվամիջոցները։
Որպես առաջին պայման Քադաֆին նշել է սեփական անվտանգության երաշխիքներ ստանալը եւ նախագահի աթոռից իր կարգավիճակին համապատասխան պատիվներով հեռանալը, հայտնում է РБК-ն։
Բացի այդ, նա պնդում է, որ իրեն պետական խորհրդանշական որեւէ պաշտոն հատկացնեն։
Հրամանատարի վերջին պայմանը իշխանությունն իր որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին փոխանցելն է։
Մարտական գործողությունները Լիբիայում շարունակվում են։





























