Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստրասբուրգում հանդիպել է Ֆրանսիայում ապրող թուրքերի հետ, որի ընթացքում առանց անուն տալու քննադատել է Ֆրանսիայի նախագահին՝ նմանեցնելով նրան ավազակի հետ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Էրդողանը հայտարարել է, թե Լիբիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում ոմանք իրենց անձնական շահերի ու մոտեցող ընտրությունների համար տարածաշրջանի ճակատագրի հետ են խաղում։ «Նրանք պատմության առջեւ պատասխանատվություն են կրելու։ Լիբիան չի կարող դառնալ որեւէ երկրի շահերի դաշտը»,-նշել է Էրդողանը՝ շեշտելով, թե իրենց վարքը որոշների պես ավազակային չէ:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը Ֆրանսիա է մեկնել ԵԽԽՎ-ում ելույթ ունենալու համար։