Ընդդիմադիր դաշտում առկա բավական մեծ լարվածությունը վկայում է այն մասին, որ հասարակությունը նախընտրական շրջանում հույսը կապում է ընդդիմության, ոչ թե իշխանության հետ։ Ապրիլի 13-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Էդգար Վարդանյանը՝ ավելացնելով, որ դա ցույց է տալիս, թե որքան է ժողովուրդը վստահում իշխանություններին։
Ասուլիսին ներկա քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով, ընդիմությունն աշխատում է մեծացնել օրենսդիր մարմնում իր ներկայությունը։ «Բնական է, որ ընդդիմության ներսում տարաձայնություններ կան, քանի որ ընդդիմության նպատակն ընտրություններից առաջ ընտրազանգվածը մեծացնելն է»,- նշեց Մարկարովը՝ ավելացնելով, որ բոլոր հասարակություններում կան մարդիկ, ովքեր պատրաստ են ձայն տալ ընդդիմությանը, եւ այս դեպքում ընդդիմադիր ուժերի միջեւ պայքար է գնում այդ մարդկանց ձայների համար։





























