Առաջիկա շաբաթներին Վաշինգտոնում ծրագրվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը: Այդ մասին APA-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Հանդիպմանը միջնորդները ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացնելու են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի մասին:
Ներկայումս Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) այցով գտնվում են տարածաշրջանում: Ապրիլի 11-ին նրանք հանդիպել են Հայաստանի ղեկավարության. հետ, երեկ եղել են Ստեփանակերտում:
Ապրիլի 13-ին համանախագահները մասնակցել են շփման գծում անցկացված մոնիտորինգին եւ ուղեւորվել Ադրբեջան:





























