Հարյուրավոր կանայք եւ երեխաներ արգելափակել են Սիրիայի հիմնական ափամերձ խճուղին` ի նշան բողոքի տասնյակ մարդկանց ձերբակալությունների դեմ, հաղորդում է Associated Press-ը:
Ականատեսների վկայությամբ, սպիտակ պատաններով եւ ձիթենու ճյուղերով կանայք շարժվել են Տարտուս եւ Բանիաս քաղաքների միջեւ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում Սիրիայում մոտ 60 մարդ է ձերբակալվել: Պաշտոնանկ էր արվել Սիրիայի կառավարությունը:





























