Մինսկի մետրոյում ահաբեկչությունը բացահայտվել է: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Այսօր, ժամը 5-ին հանցագործությունը բացահայտվել է: Նրանք ցուցմունքներ են տվել»,- ասել է Լուկաշենկոն` ամփոփելով հետաքննության օպերատիվ զեկույցը:

«Գլխավորը, որ մենք գիտենք, թե ով եւ ինչպես է արել դա»,- հավելել է նա:

Նախագահն ընդգծել է, թե իրավապահ մարմինների աշխատակիցները հանցագործության հստակ ժամանակագրությունն են պարզել, եւ ձերբակալման ակտիվ փուլը փայլուն է անցել:

Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 11-ի երեկոյան: Վերջին տվյալներով, զոհվել է 12 մարդ ավելի քան 190-ը, այդ թվում երկու հայեր, վիրավորվել են: Բելառուսի գլխավոր դատախազությունը տեղի ունեցածը ահաբեկչություն էր որակել: