Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 29-ին, ժամը 19:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար, բախվել է 2 ավտոմեքենա. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Հակոբ Գ., ծնված 1979 թ.) եւ «Opel Zafira» (վարորդ՝ Գեւորգ Գ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները Հակոբ Գ.-ին դուրս են բերել արգելափակումից: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: