Հոկտեմբերի 1-ին նախագծային աշխատանքների կապակցությամբ ժամանակավորապես դադարեցվում է բնական գազի տարանցումը Վրաստանից Հայաստան։ Ըստ Վրաստանի նավթի ու գազի կորպորացիայի, «Հյուսիս-հարավ» (Մոզդոկ-Թբիլիսի) գազամուղի վերակենդանացման երրորդ փուլի շրջանակներում խողովակաշարի վրա պետք է արվեն ութ ներփորվածքներ։

Գազի տարանցումը կդադարեցվի հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 10-ին եւ կվերսկսվի հոկտեմբերի 6-ի առավոտյան ժամը 10-ին։ «Հյուսիս-հարավ» գազամուղի վերակենդանացումն իրականացվում է վրացական էներգաենթակառուցվածքի վերակենդանացման ծրագրի շրջանակներում՝ ամերիկյան կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ։