Դեկտեմբերին Հայաստանի 10 մարզում կազմակերպվել են «2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկումներ, որոնց մասնակցել են մարզպետարանների, համայնքապետարանների, ՀԿ-ների, բիզնես ոլորտի, գիտական եւ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Քննարկումներն անցկացրել են Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մասնագետները՝   Եվրամիության տեխնիկական աջակցության թիմի  օժանդակությամբ։

Քննարկումների ժամանակ ներկայացվել է ռազմավարության նոր տարբերակը, խոսվել է փաստաթղթի  վերանայման եւ թարմացման անհրաժեշտության մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ փաստաթղթում ինտեգրվել է  «Սմարթ մասնագիտացման ռազմավարություն» մոտեցումը, որը նոր բաղադրիչ է եւ ուղղված է բոլոր ոլորտներում  նորարարական մոտեցումների ներդրմանը՝ ելնելով  յուրաքանչյուր մարզի  ու բնակավայրի   առանձնահատկությունններից,  առավելություններից։

ՏԿԵՆ մասնագետները նշել են, որ մարզերում նման հանդիպումների  նպատակը տեղերում արված առաջարկներն ու դիտողությունները քննարկելու,  փաստաթղթում առաջարկները ներառելուն է ուղղված։

Քննարկման մասնակիցները ողջունելի են համարել, որ փաստաթուղթը տեղերում քննարկելու եւ այն  իրենց դիտողությունների, առաջարկությունների հիման  վրա լրամշակելու հնարավորություն  է ստեղծվել:

2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նպատակն է ապահովել ՀՀ բոլոր տարածքների համար տնտեսական եւ սոցիալական, տարածքային համաչափ եւ կայուն զարգացում՝ ըստ իրենց հատուկ կարիքների եւ ռեսուրսների, լավագույն փորձի եւ նորարարական մոտեցումների կիրառմամբ: