Քաղաքապետարանում պարգեւավճարներ բաժանվում են պարբերաբար՝ եռամսյակը մեկ։ Դրանք բոլորը հրապարակվում են yerevan.am պաշտոնական կայքում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«- Պարգեւավճար ստանում է քաղաքապետարանի համակարգի շուրջ 2000 աշխատակից։
- Քաղաքապետ Հայկ Մարությանը պարգեւավճար չի ստացել նախորդ բոլոր եռամսյակներին, չի ստացել նաեւ այս եռամսյակին։
- Այսպես կոչված, «13-րդ աշխատավարձը» քաղաքապետարանի աշխատակիցները կստանան մասամբ։ Դրա համար նախատեսված միջոցները կգումարվեն աշխատավարձային ֆոնդին։


























