Ամանորյա միջոցառումների շրջանակում 2020 թվականի հունվարի 1-5-ը, ժամը 12:00-17:00-ը մինչեւ 18 տարեկանների մուտքը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայությամբ թանգարաններ կլինի անվճար:

Տոնական օրերին քաղաքացիներին կսպասեն հետեւյալ թանգարաններում՝

Հայաստանի պատմության թանգարան- ժամը 12:00-18:00

Հայաստանի ազգային պատկերասրահ - ժամը 12:00-18:00

Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան- ժամը 12:00-17:00

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան-ժամը 12:00-17:00

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ- ժամը 12:00-17:00

Հովհաննես Թումանյանի թանգարան- ժամը 12:00-17:00

Սերգեյ Փարաջանովի թանգարան- ժամը 12:00-17:00

Երվանդ Քոչարի թանգարան- ժամը 12:00-17:00

Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու)- ժամը 12:00-17:00:

Կոչ ենք անում ծնողներին եւ ուսուցիչներին  տոնական օրերին  երեխաների հետ այցելել մշակութային հաստատություններ: