Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստում երկու ամսով կալանքի վճիռ է կայացվել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերգծով տեղակալ Կամո Ներսիսյանի նկատմամբ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը եւ երկամսյա կալանք կիրառել Կ. Ներսիսյանի նկատմամբ:

Վերջինս մեղադրվում է քր.օր-ի 308 հոդվածի (Պաշտոնեական դիրքի չարաշահում)  հատկանիշներով: Ներսիսյանին ոստիկանության մեքենայով տեղափոխել են ՔԿՀ:

Նշենք, որ Սիսիան քաղաքում հրազենի գործադրմամբ վիճաբանություն էր տեղի ունեցել:

Նույն գործով, դատաբժշկական փորձաքննություն իրականացնող դատաբժիշկ Սարգիս Հայրապետյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել կեղծ եզրակացություն տալու եւ այլ արհեստական ապացույցներ ստեղծելու համար, իսկ Կամո Հայրապետյանին` ապօրինի ձեռքբերված ինքնաձիգով քաղ. Ա.Խ-ին դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածք պատճառելու համար: Սույն գործի շրջանակներում էլ կալանավորվել է Սիսիանի բաժնի պետի տեղակալը:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի