Երեւանի կենդանաբանական այգին Նոր տարվա նվեր է պատրաստել։ Ամանորի տոնական օրերին այգու դռները բաց կլինեն այցելուների առջեւ. 2020 թվականի հունվարի 1-6-ը ներառյալ կենդանաբանական այգու մուտքը փոքր ու մեծ այցելուների համար կլինի անվճար։ Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00։

«Սիրով հրավիրում ենք բոլորին անմոռանալի օրեր անցկացնել մեր գեղեցիկ այգում եւ հաճելի մթնոլորտում»,-ասված է հաղորդագրության մեջ: