Երեւանում վերականգնելու են հին տները: Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտարարել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, առաջիկայում ակտիվանալու է Երեւանում հին շինությունների վերականգնման գործընթացը:
Նա հաղորդել է, որ հարցն արդեն քննարկվել է քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ եւ որոշվելու ամենակարճ ժամանակում:
Նշենք, որ Երեւանում իսկապես շատ հին շենքեր կան, ընդ որում ոչ միայն քաղաքի կենտրոնում: Հատուկ ուշադրության են արժանի նախորդ դարասկզբին եւ կեսին կառուցված տների ճակատամասերն ու քանդակները: Հին շինությունները, որպես կանոն կառուցվել են վարդագույն տուֆից, ինչի համար էլ մայրաքաղաքը կրում էր «վարդագույն քաղաք» անվանումը: Հին տների գեղեցկությունը հաճախ աննկատ է փոշու եւ կեղտի հաստ շերտի տակ: Նախարարի ներկայիս հայտարարությունը հույս է տալիս, որ շինությունները կվերականգնվեն, կմաքրվեն, եւ կրկին կփայլեն տուֆի երանգներով:





























