Աշխարհի ամենաբարձրահասակ կնոջ՝ թայլանդցի 19-ամյա Մալի Դուանգդիի հասակն արդեն 208 սմ է, սակայն աղջիկը շարունակում է հասակ առնել։ Ինչպես հայտնում է health-ua.org-ը, աղջկա մոտ գիգանտիզմը հայտնաբերվել է 7 տարեկանում։
Բժիշկներին չի հաջողվում բուժել հիվանդությունը, քանի որ գիգանտիզմն առաջացել է գլխուղեղում գոյացած բարորակ ուռուցքի պատճառով, որը սակայն առանց մահացու հետեւանքի հեռացնելն անհնար է։ Արդյունքում աղջկա հասակի աճը չի դադարում։
Նշենք, որ 208 սմ հասակով Մալին կշռում է 130 կգ։





























