Ճապոնիայի իշխանությունները դիվանագիտական ալիքներով ձգտում են հասնել Nissan-Renault-Mitsubishi ավտոմեքենաշինական դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնի արտահանձնմանը, որը գտնվում է Լիբանանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

«Մենք տարբեր դիվանագիտական ռեսուրսներ ենք կիրառում եւ անհրաժեշտ ջանքեր գործադրում Կառլոս Գոնի արտահանձնման համար»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բեյրութ Ինտերպոլից Կառլոս Գոնի ձերբակալության միջազգային օրդեր է ստացվել: Համապատասխան հարցումն Ինտերպոլում կատարել են Ճապոնիայի իշխանությունները:

2019-ի վերջին հայտնի է դարձել, որ Գոնը փախչել է Լիբանան: Դեկտեմբերի 31-ին նա անձամբ հաստատել է այդ փաստը՝ ճապոնական արդարադատությանը մեղադրելով անարդարության եւ կողմնակալության մեջ: