ԲՐԻԿՍ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ ՀԱՀ) գագաթաժողովը մեկնարկել է չինական Հայնան կղզու Սանյա քաղաքում: Գագաթաժողովի սկզբում տեղի է ունեցել նիստի մասնակիցների լուսանկարման արարողություն, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
ԲՐԻԿՍ երրորդ ամենամյա գագաթաժողովը առաջին անգամ է անցկացվում «Հնգյակի» ձեւաչափով` շնորհից ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զումայի մասնակցության: Գագաթաժողովին քննարկելու են միջազգային արժութային համակարգի բարեփոխման, Ճապոնիային օգնություն ցուցաբերելու, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերը:
Գագաթաժողովի վերջում նախատեսված է համատեղ հռչակագրի ստորագրում:




























