Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հայտարարել են միջազգային իրավունքի հիմքով խաղաղ ճանապարհով Պարսից ծոցում խնդիրները լուծելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ նախագահները կողմ են արտահայտվել Պարսից ծոցի գտում բոլոր խնդիրների լուծման համար՝ տարածաշրջանում բացառապես խաղաղ միջոցներով միջազգային իրավունքին համապատասխան: Միջազգային խնդիրներից քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը Իրաքի տարածքում Իրանի ժողովրդի, ներառյալ ԻՀՊԿ նախկին հրամանատար Սոլեյմանիի դեմ ԱՄՆ-ի անօրինական եւ շատ ռիսկային ակցիաների արդյունքում»,- ասել է Լավրովը: