ՀՅԴ-ն ավելի քան վստահ է, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններին կհաղթահարի 5 տոկոսանոց շեմը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը:

«5 տոկոսը մեզ համար խնդիր չէ, մենք ձգտում ենք խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածության եւ վստահ ենք, որ կուսակցության հեղինակության մեծացման շնորհիվ կարող ենք հասնել դրան։ Այժմ մեզ ընկալում են ոչ միայն որպես քաղաքական ուժ, այլ նաեւ ուժ, որը վեր է հանում սոցիալ-տնտեսական  սուր խնդիրներ եւ աշխատում դրանց լուծման ուղղությամբ»,- հավաստիացրեց Շահբազյանը։