Պետերբուրգում մեղադրական վճիռ է կայացվել 20-ամյա Անդրեյ Լինոկի ու եւս 18 երիտասարդների նկատմամբ, ովքեր մեղադրվում են լրագրող Սայան Մոնգուշին ծեծի ենթարկելու, նաեւ Հայաստանի ու Ուզբեկստանի քաղաքացիների սպանելու մեջ:

Քննությունը պարզել է, որ 2007թ. Լինոկը հանցավոր խումբ  էստեղծել, որ ներգրավել է իր ազգայնամոլ հայացքները կիսող անձանց:

Երիտասարդները հարձակումները նկարում էին ապա տեղադրում ինտերնետում: 2007թ. հինգ ամիսների ընթացքում նրանք 12 հանցագործություն են կատարել:

Ատենակալները որոշել են, որ բոլոր ամբաստանյալներն էլ մեղավոր են հանցագործությունների մեջ եւ արժանի չեն մեղմ վերաբերմունքի: