ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը լուրջ վիրահատություն է տարել, իրեն այժմ լավ է զգում եւ ապաքինվում է, «Ինտերֆաքսին» հայտնել են «Գորբաչով-Ֆոնդ»-ի մամուլի ծառայությունից:

Գորբաչովն այժմ գտնվում է Մյունխենում` Schon Klinik Munchen Harlaching հիվանդանոցում, որտեղ ողնաշարի վիրահատության է ենթարկվել:

Ենթադրաբար մի քանի օրից նա կլքի հիվանդանոցը: