«Իվանուշկի» խմբի մեներգչին «բռնացրել են» օրինախախտման պահին: Օլեգ Յակովլեւը մեքենան վարել է չափից ավելի արագ, ինչը ֆիքսել էին տեախցիկները, այս մասին հաղորդել է tden.ru-ն:

41-ամյա երգիչն այդ խախտումը ֆիքսած լուսանկարները հայտնաբերել է իր փոստարկղում: Փաստաթղթերի մեջ մեքենայի լուսանկարն է եղել, ինչպես նաեւ այն գումարը, որը պետք է Օլեգը վճարի: Տուգանքը մեծ չէ, այն «Իվանուշկիից» կխլի ընդամենը 300 ռուբլի:

«Ես շատ զարմացա, երբ տեսա այդ «երջանկության նամակը»: Այժմ ընկերներիս կպատմեմ, որ այդ հատվածում անհրաժեշտ է դանդաղեցնել արագությունը»,- ասել է երգիչը:

Սա երգչի կողմից ճանապարահային կանոնների խախտման առաջին դեպքը չէ: Ճիշտ է, ճանապարհային ոստիկանությունը սովորաբար անհապաղ ազատ է արձակում Օլեգին, սակայն. ինչպես պարզվում է, տեսախցիկների առաջ բոլորը հավասար են: