Հայաստանի խորհրդարանն ապրիլի 14-ին լսել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2009-2010թ.թ.գործունեության հաշվետվությունը:
Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտնել է հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի բյուջե է վճարվել 11 մլն 700 հազար դրամ` արտոնագրերի վճարումների եւ պետտուրքերի մասով: 2009թ. Հայաստանում արտոնագրերով աշխատել են 46 հեռուստաալիք Երեւանում եւ որոշ մարզերում, 22-ը` միայն Երեւանում, եւ 49-ը միայն մարզերում: 2009-ին Հանրապետությունում գործել է 20 ռադիոկայան: Բացի այդ, հեռարձակվել են Հանրային հեռուստատեսությունը. Ռուսաստանի Հանրային հեռուստատեսությունը, Ռուսական պետական, «Միր» հեռուստաալիքները:
2010թ. բյուջե է վճարվել արդեն 140 մլն 600 հազար դրամ: 2010-ին Հայաստանում գործել են 86 հեռուստաալիք, բացի վերը նշվածներից:
Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը հույս է հայտնել, որ ՀՌԱՀ-ը կապահովի հեռուստաալիքների անկախությունն ու բազմակարծությունը, իսկ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն Ամալյանին է փոխանցել դպրոցականների մտահոգությունները, թե հեռարձակվող սերիալներում հաճախ ժարգոնային արտահայտություններ են հնչում:





























