Մուամար Քադաֆիի զորքերի հրթիռային հարձակման հետեւանքով Լիբիայի Միսուրատա քաղաքի մոտ զոհվել է 8 մարդ, հաղորդում է BBC-ն:

BBC-ին փոխանցմամբ, Լիբիայի պետական հեռուստատեսությունը եւս հաստատել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Լիբիայի մի շարք քաղաքների ռմբակոծումը: Օդային հարվածների է ենթարկվել Միսուրատա քաղաքի կենտրոնը, ինչպես նաեւ Սիրտը եւ Ազիզիան: