Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի սուտը, որ համաշխարհային մամուլը Վրաստանի հաջող քաղաքականության վերաբերյալ հոդվածներ էր լուսաբանում, վրաց ժողովրդի վրա նստել է 1,5 մլն դոլար: Այս մասին հայտարարել է «Ժողովրդական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն:

Ինչպես հայտարարել է կուսակցության գլխավոր խորհրդի անդամ Մանանա Սալուքվաձեն, Վրաստանի ղեկավարությունն իր բնակչությանն աղքատության մեջ է պահում, իսկ սեփական վարչակարգը պահպանելու համար պատվիրած գովազդների, ինչպես նաեւ PR-ի համար, միլիոններ է ծախսում:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, փետրվարի 11-ին, խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ Financial Times պարբերականը Վրաստանը հայտարարել է կոռուպցիայի հետ պայքարող համար առաջին պետությունը, որը հետագայում պարզվեց, որ իրականությանը չի համապատասխանում: