Կանադայից մասնագետներն այցելել են Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի աղետի վայրը, նրանք նախատեսում են մասնակցել սեւ արկղերի վերծանմանը , հայտնում է «Ինտերֆաքսը»:
Կանադական պատվիրակության կազմում են Տրանսպորտային անվտանգության խորհրդից երկու մասնագետ:
Նշվում է, որ այսօր՝ հունվարի 16-ին, փորձագետները սկսելու են օդանավի բեկորների հետազոտումը:
Կանադայի տրանսպորտի նախարար Մարկ Գարնոյի խոսքով՝ Իրանի իշխանություններն առայժմ կանադացիներին հասանելիություն չեն տրամադրել սեւ արկղերին:
Թեհրան-Կիեւ չվերթ կատարող ուկրաինական Boeing-ն աղետի էր ենթարկվել հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Զոհվել էին օդանավում եղած բոլորը՝ 176 մարդ: Ավելի ուշ իրանցի զինվորականները հայտարարել էին, որ օդանավը սխալմամբ խոցել են երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը:




























