2009թ. առաջին ութ ամիսների ընթացքում, 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալը կրճատվել է 29,86 տոկոսով:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 2 միլիարդ 360 մլն դոլար:

Առեւտրաշրջանառությունը ԱՊՀ երկրների հետ կրճատվել է 25,39 տոկոսով եւ կազմել 754 մլն դոլար, իսկ Եվրամիության անդամ երկրների հետ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կրճատվել է 41,2 տոկոսով եւ կազմել 725 մլն դոլար:

Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության շուրջ 22,6 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, 7,4 տոկոսը` Գերմանիային, 7,2 տոկոսը` Չինաստանին, 5,1 տոկոսը` Միացյալ Նահանգներին, 4,3 տոկոսը` Թուրքիային: