2009 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ընդհանուր թվաքանակը կազմել է 1 միլիոն 182 հազար մարդ:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում զբաղվածների թվաքանակը կազմել է 1 միլիոն 101 հազար մարդ, իսկ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը` 80,4 հազար մարդ:
Ըստ ԱՎԾ-ի գործազրկության մակարդակը Հայաստանում 6,8 տոկոս է:



























