Թուրքիայում ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 30-ը արգելվելու է Վանա տառեխի որսը։ Այս մասին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Վանի Հարյուրամյա համալսարանի պրոֆ. Մուսթաֆա Սարը։
Թուրք պրոֆեսորը շեշտել է, որ այդ ընթացքում Վանա լճում ապրող միակ ձուկը՝ տառեխը սկսում է շարժվել դեպի գետերի ուղղությամբ՝ այնտեղ ձվադրելու համար։ «Կոչ ենք անում Վանա լճի շրջակայքում ապրող բնակչությանը՝ մինչեւ հունիսի 30-ը չզբաղվել ձկնորսությամբ։ Իսկ եթե վաճառքում տեսնենք անօրինական ճանապարհով որսված ձուկը, խնդրում ենք չգնել այն»,-ասել է Մուսթաֆա Սարը։




























