Իրանը դեռ վերջնական պատասխան չի տվել լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, Այն Ասադի ԱՄՆ ռազմակայաններին հասցված հարվածները միայն պատասխանի մի մասն էին։ Այս մասին ասել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է Mehr-ը։
«Իրանցի գեներալի սպանության փաստով համապատասխան հետաքննությունը դեռեւս շարունակվում է, եւ այլ երկրների կամ ռեժիմների մասնակցության դեպքում մենք պատասխան կտանք»,- ավելացրել է Մուսավին։ «Մենք լարվածության չենք ձգտում,- ասել է նա,- մենք ձգտում ենք խաղաղության, բայց եւ այնպես, մենք հմուտ ենք պատերազմներում»։
«Մենք ապացուցել ենք, որ ողջունում ենք բանակցությունները, բայց եւ միաժամանակ մենք պաշտպանվում ենք ցանկացած ագրեսիայից»,- նշել է Մուսավին։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետեւանքով սպանվել են գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ Իրաքի աշխարհազորի հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսը։ Հարված հասցնելու հրամանը տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ի պատասխան՝ ԻՀՊԿ-ն հրթիռակոծել է Իրաքի ռազմակայանները, որոնք օգտագործում են ամերիկացիները։




























