Երեկ Հայաստանի բենզալցակայաններում կրկին թանկացել է դիզվառելիքի գինը, գրում է «Հայկական ժամանակ»-ը: Ըստ թերթի` Մեկ լիտր դիզվառելիքը այլեւս վաճառվում է 430 դրամով նախկին 420 դրամի փոխարեն:

Բացի դրանից, այս շաբաթվա ընթացքում որոշ խանութներում շոկոլադեղենի եւ հրուշակեղենի 10-15 տոկոսանոց թանակցումները հաջորդ շաբաթվանից սկսված կկրեն համատարած բնույթ: Սա կարող է պայմանավորված լինել դրամի հետագա արժեզրկման սպասումներով: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում դրամն էլի արժեզրկվել է` սահմանելով այս տարվա համար նոր ռեկորդ: Մեկ դոլարի փակման գինը կազմել է 377 դրամ 50 լումա»: