Ուզբեկստանի նախագահի կրտսեր դուստրը՝ Լոլա Քարիմովան, դատի է տվել ֆրանսիական Rue89.com կայքէջին, հայտնում է Uznews-ը։ Նա կայքէջին ցանկանում է պատժել իր հորը «բռնապետ» անվանելու համար։

Առաջին դատական նիստը Փարիզի դատարանում կկայանա մայիսի 19-ին։

Լոլա Քարիմովայի դժգոհությունը հարուցել է անցած տարվա մայիսին Rue89.com-ում հրապարակված հոդվածը, որտեղ խոսվել է իր՝ Լոլայի եւ նրա ավագ քրոջ՝ Գուլնարայի բարեգործական միջոցառումների մասնակցելու մասին։ Հոդվածի հեղինակը տեսակետ է հայտնել, որ Իսլամ Քարիմովի դուստրերը փորձում են «մաքրել» իրենց երկրի հեղինակությունը։ Հոդվածագիրը նախագահին «հրեշ» եւ «բռնապետ է» անվանել։ 

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Ուզբեկստանի նախագահի կրտսեր դուստրը 2008 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ուզբեկստանի ներկայացուցիչ է։