ԱՊՀ երկրներից տնտեսության ամենամեծ անկումը 2009թ.-ին սպասվում է Հայաստանում:
Արժույթի միջազգային հիմնադրամը 2009 թ. համար հրապարակել է իր զեկույցը, որում նշել է, թե ԱՊՀ երկրներից ՀՆԱ-ի ամենամեծ անկումը սպասվում է Հայաստանում՝ 15,6 տոկոսի չափով:
Ըստ ԱՄՀ փորձագետների՝ Ուկրաինայում ՀՆԱ-ի անկումը կանխատեսվում է 14 տոկոս, իսկ Ռուսաստանում՝ 7,5 տոկոս:
Ի դեպ, ԱՊՀ որոշ երկրներում ՀՆԱ աճ է կանխատեսվում: Մասնավորապես ՀՆԱ-ն Ադրբեջանում կաճի 7 տոկոսով, իսկ Ուզբեկստանում՝ 7,5 տոկոսով:



























