Թուրքական դատարանը պարտավորեցրել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին 15000 լիրա փոխհատուցում վճարել նախագահ Էրդողանին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ դատարանը վիրավորանք է համարել Քեմալ Քըլըչդարօղլուի կողմից Էրդողանին ասված «զոռբա» անօրինական ընտրություններով նախագահի աթոռին նստած», «քաղաքացիական հեղաշրջում իրականացրած», բառերի համար։

Դատարանը պարտավորեցրել է որպես բարոյական փոխհատուցում Էրդողանին վճարել 15000 լիրա (3 հազար դոլար)