ԱՄՆ իշխնությունները որոշել են ուրիշ բանտ տեղափոխել ռազմական վերլուծաբան Բրեդլի Մենինգին, ով մեղադրվում է ԱՄՆ գաղտնի փաստաթղթերը Wikileaks-ին հանձնելու մեջ: Պենտագոնի փոխանցմամբ, Մենինգին տեղափոխելու են Կանզաս` Ֆորտ Լեւենպորտ ռազմական բանտ:
Առ այսօր Մենինգին պահում էին Վիրջինիա նահանգի հատուկ ռեժիմի բանտում:
Նշենք, որ 23-ամյա Բրեդլի Մենինգը ձերբակալվել էր 2010թ. մայիսին այն բանից հետո, երբ Wikileaks-ը հրապարակեց Իրաքում ամերիկյան Apache ուղղաթիռի հարձակման տեսագրությունը: Դատարանի կողմից նրա մեղքն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է 52 տարվա ազատազրկում:





























