Թուրքիայի վարչապետն ու նախագահն, ըստ էության, «Գյուլենի խամաճիկներն են»: Այդ մասին գրել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆֆրին` 2009թ. իր ղեկավարությանն ուղղված հեռագրում: Գաղտնազերծված փաստաթուղթը հրապարակել է Wikileaks-ը:

Խոսքը ոչ անհայտ մահմեդական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի մասին է, ով բնակվում է ԱՄՆ-ում: Դեսպանը նշել է, թե Գյուլենի ղեկավարած շարժումը փաստացի վերահսկում է թուրքական կառավարությունը` նրան հակաիսրայելական եւ հակաամերիկյան արտաքին քաղաքականություն պարտադրելով:

Ամերիկյան դեսպան պնդում է, որ ողջ աշխարհում շարժման բացած դպրոցները «լվանում են աշակերտների ուղեղները»: Միայն ԱՄՆ-ում գործում է նման  140 դպրոց: